Իրանի ԱԳՆ-ն երկխոսության կոչ է արել Սաուդյան Արաբիային  |tert.am|
10:29 - 22 մարտի, 2021

Իրանի ԱԳՆ-ն երկխոսության կոչ է արել Սաուդյան Արաբիային |tert.am|

tert.am: Իրանը երկխոսության կոչ է անում Սաուդյան Արաբիային՝ անկախ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ) վերջերս հրապարակած հակաիրանական հայտարարություններից: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին իր թվիթերյան էջում գրել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն:

«Սաուդյան Արաբիան ՊԾԱՊՀԽ-ի անունից հակաիրանական հայտարարություններ է հրապարակել: Սակայն Իրանը Կատարի էմիրի ուղերձից հետո, որը Թեհրանին է փոխանցվել այդ երկրի ԱԳ նախարարի միջոցով, ընդգծում է տարածաշրջանային երկխոսության անհրաժեշտությունը»,- գրել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Դիվանագետի խոսքով՝ մերձարևելյան տարածաշրջանն այս պահին երկխոսության կարիք ունի, ինչպես երբևէ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել