tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի՝ որպես մեկ կենտրոնացված պետության վերականգնումն անվանել է վերջին երկու տասնամյակի առանցքային ուղենիշ: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ ղեկավարն ասել է «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման համար Պավել Զարուբինին տված հարցազրույցում:
Նախագահի խոսքով՝ «ժողովրդի հսկայական համբերության, աշխատասիրության և խիզախության» շնորհիվ Ռուսաստանին հաջողվել է հաղթահարել բոլոր դժվարությունները, որոնց հետ երկիրը բախվել է 1990-ականների վերջին:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ 20 տարի առաջ արձանագրված տնտեսական ցուցանիշները խիստ տարբերվում են ներկայիս ցուցանիշներից:
«Եվ, կարծում եմ, հենց դա է ամենակարևորը, թե ինչ է արվել՝ նկատի ունենալով և՛ սոցիալական ոլորտի վերականգնումը, և՛ եկամուտների, և՛ քաղաքացիների բարօրության»,- ընդգծել է Պուտինը:
comment.count (0)