Բաքուն և Թբիլիսին կդառնան քույր քաղաքներ |azatutyun.am|
18:29 - 21 մարտի, 2021

Բաքուն և Թբիլիսին կդառնան քույր քաղաքներ |azatutyun.am|

azatutyun.am: «Ազերթաջ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի և Վրաստանի մայրաքաղաքներ Բաքուն և Թբիլիսին առաջիկայում կդառնան քույր քաղաքներ:

«Հռչակագրի նախագիծը գրեթե պատրաստ է: Մեր քաղաքապետարանը շատ է հետաքրքրված Բաքվի հետ կապերն ընդարձակելով, դա բարեկամական, եղբայրական երկրի մայրաքաղաք է, մեր հարաբերությունները պետք է հասցնենք որակական նոր մակարդակի», - ասել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Անդրեյ Բասիլայան:

Բաքուն և Թբիլիսին գործընկեր քաղաքներ են դարձել 1997 թվականին, իսկ դեռ ԽՍՀՄ օրոք՝ 1952 թվականին, քույր քաղաքներ են դարձել Սումգայիթը և Ռուսթավին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել