Կորոնավիրուսով վարակվածների թիվը Ռուսաստանում նվազում է երրորդ օրն անընդմեջ
 |tert.am|
17:33 - 21 մարտի, 2021

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Ռուսաստանում նվազում է երրորդ օրն անընդմեջ |tert.am|

tert.am: Վերջին մեկ օրում Ռուսաստանի 85 շրջաններում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9299 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, վարակման դեպքերի թիվը 3.46 տոկոսով ավելի քիչ է նախօրեին արձանագրված ցուցանիշից (9632):

Ընդհանուր առմամբ, համաճարակի ողջ ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 4 456 869 մարդ: Այս ցուցանիշով Ռուսաստանը 4-րդն է ողջ աշխարհում, զիջում է ԱՄՆ-ին, Բրազիլիային և Հնդկաստանին:

Վերջին 24 ժամում ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահացության 371 դեպք՝ ընդհանուր ցուցանիշը հասցնելով 95 030-ի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել