Թուրքական օդուժը Սիրիայում ռմբահարել է քրդերի դիրքերը
 |azatutyun.am|
15:55 - 21 մարտի, 2021

Թուրքական օդուժը Սիրիայում ռմբահարել է քրդերի դիրքերը |azatutyun.am|

azatutyun.am: Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի փոխանցմամբ, Թուրքական մարտական օդանավը նախօրեին Սիրիայում՝ Այն Իսայի շրջանի Սայդա գյուղի մերձակայքում, ռմբահարել են Սիրիայի դեմոկրատական ուժերի մաս կազմող քրդական աշխարհազորի դիրքերը:

Դիտորդական կենտրոնը նշել է, որ դա առաջին օդային գրոհն էր 2019 թվականի հոկտեմբերին Սիրիայում թուրքերի նախաձեռնած «Խաղաղության գարուն» ռազմական գործողությունից հետո:

Այդ գործողությունը դադարեցվել է այն բանից հետո, երբ թուրքերը համաձայնության են եկել նախ ամերիկացիների, ապա ռուսների հետ, ինչի արդյունքում Անկարան Սիրիայի տարածքում սահմանել է 120 կիլոմետր երկարությամբ և 32 կիլոմետր խորությամբ «անվտանգության գոտի», սակայն Այն Իսայի շրջանը մնացել է քրդական ուտժերի հսկողության տակ:

Երեկվա օդային հարվածին նախորդել են հուժկու փոխհրաձգություն և հրթիռակոծություն Սիրիայի դեմոկրատական ուժերի ջոկատների և թուրքերի դաշնակից սիրիական ստորաբաժանումների միջև:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել