Բայդենն ամերիկյան զորքերն Աֆղանստանից դուրս բերելու վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չի կայացրել. Պենտագոնի ղեկավար
 |tert.am|
13:00 - 21 մարտի, 2021

Բայդենն ամերիկյան զորքերն Աֆղանստանից դուրս բերելու վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չի կայացրել. Պենտագոնի ղեկավար |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամերիկյան զորքերն Աֆղանստանից դուրս բերելու վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չի կայացրել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինը:

«Ես ծանոթ եմ այն սպեկուլյացիաներին, թե նախագահը զորքերն Աֆղանստանից դուրս բերելը կասեցնելու որոշում է կայացրել: Ես բավական լավ եմ տեղեկացված այդ հարցով քննարկումներից: Որքանով ես գիտեմ՝ նախագահը որոշում չի կայացրել և որևէ հայտարարություն չի արել այդ հարցի մասին»,- ասել է Օսթինը:

Պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ նախագահ Բայդենը որոշում կայացնելու շուրջ ակտիվ խորհրդակցություններ է անցկացնում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել