Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 262 նոր դեպք, ապաքինվել է 189 մարդ
 |1lurer.am|
12:00 - 21 մարտի, 2021

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 262 նոր դեպք, ապաքինվել է 189 մարդ |1lurer.am|

1lurer.am: Մարտի 21-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 262 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տրամադրել է կառավարության  stopcov.ge կայքը:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 189 մարդ, մահացել է 9 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 277 480 դեպք, այստեղից ապաքինվել է 269 973 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 700:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 11 923 փորձարկում, այդ թվում 6 328-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 5 595-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 2.2% է, վերջին 14 օրվանը՝ 1.55%, վերջին 7 օրվանը՝ 1.63%:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 220 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 435 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 176 անձ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել