Ռուս խաղաղապահների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները. ՌԴ ՊՆ |tert.am|
19:51 - 20 մարտի, 2021

Ռուս խաղաղապահների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ռուս խաղաղապահներ սկսել են ապահովել Լեռնային Ղարաբաղում գյուղատնտեսական աշխատանքների անցկացման անվտանգությունը նոր գյուղատնտեսական տարվա մեկնարկին ընդառաջ: Ֆերմերներն սկսել աշխատանքներ անել Լեռնային Ղարաբաղում սահմանազատման գծի մոտակայքում գտնվող հողատարածքներում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Եռակողմ պայմանավորվածությունների արդյունքում կողմերի սահմանազատման գիծը հաճախ անցնում է գյուղատնտեսական նշանակության հողատարածքներով: Մենք այժմ գտնվում ենք նմանօրինակ խաղողի այգիներից մեկում, որտեղից մինչև սահմանազատման գիծ 20 մետր է: Այժմ այստեղ գարնանային աշխատանքներ են ընթանում: Ռուս խաղաղապահներն ապահովում են այդ աշխատանքների համաձայնեցումն ու անցկացումը: Իրավիճակն աշխատանքների անցկացման վայրում հանգիստ է»,- հայտնել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պերեպելկինը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել