Արցախում բնակարանաշինության ակտիվացումը Հայաստանում ժամանակավոր բնակվող արցախցիներին վերադառնալու հնարավորություն կտա
15:28 - 20 մարտի, 2021

Արցախում բնակարանաշինության ակտիվացումը Հայաստանում ժամանակավոր բնակվող արցախցիներին վերադառնալու հնարավորություն կտա

Արցախ կատարած այցի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է կառավարության կողմից  իրականացվող սոցիալական ծրագրերի կարևորությունը, որն էականորեն նպաստել է արցախցիների բնականոն կյանքին վերադառնալուն։

Հաջորդ կարևորագույն քայլն Արցախում բնակարանաշինության ակտիվացումն է, որը հնարավորություն կտա Հայաստանում ժամանակավոր բնակվող արցախցիներին վերադառնալ Արցախ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել