tert.am: Մենք այս տարածաշրջանում պետք է ապրենք, բայց այս տարածաշրջանի ամենամեծ խնդիրն այն է, որ մեզ ընկալում են որպես թշնամի, և մենք ընկալում ենք որպես թշնամի: Ինչքան մենք ընկալում ենք որպես թշնամի, այնքան մեզ են ընկալում որպես թշնամի, շատ դժվար է գտնել այն մեկնարկային կետը, որից այս պրոցեսը սկսվել է: Այս մասին Արագածոտնի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պետք է արձանագրենք, որ այս փակ շղթան պետք է ինչ-որ ձևով կառավարվի, պետք է հասկանանք՝ ի՞նչ անենք այս իրողության հետ, սա հեշտ հարց չէ: Եթե հեշտ հարց լիներ, մենք շատ վաղուց լուծած կլինեինք, բայց մենք պետք է այս հարցի հետ առերեսվենք»,-նշեց նա:

Նա անդրադարձավ արցախյան հարցի լուծման ուղիներին՝ նշելով, որ ինչքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարի, որ հարցը լուծված է, ԼՂ հարցը լուծված չէ: «Շատ կլինեն հարցեր՝ ի վերջո մեր տղերքը ինչի՞ համար զոհվեցին: Ես ուզում եմ շատ կոնկրետ պատասխանել այս հարցին, մեր տղերքը զոհվեցին այն բանի համար, որ երբ Ադրբեջանի նախագահը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ, որովհետև Ադրբեջանի պլանը հենց դա էր, որ Ղարաբաղի հարցը լուծեր, որ ֆիզիկապես Ղարաբաղում ոչ մի հայ չմնար, բայց այսօր Արցախը կա, արցահայությունը կա, դա մեր զոհված եղբայրների, մեր զինվորների և մեր բանակի շնորհիվ է: Այո, դառը պատերազմ ենք անցել, բայց այն, ինչ ունենք, ունենք մեր տղաների շնորհիվ»:

Շարունակությունը՝ tert.am-ում