Կայացել է Հայաստանում կանանց հարցերով խորհրդի նիստը
22:35 - 19 մարտի, 2021

Կայացել է Հայաստանում կանանց հարցերով խորհրդի նիստը

Այսօր առցանց ձևաչափով կայացել է Հայաստանում կանանց հարցերով խորհրդի նիստը, որը վարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։ Կանանց հարցերով խորհրդի հիմնական նպատակն է աջակցել երկրում կանանց դերի բարձրացմանը, գենդերային հավասարությանն ու բռնությանն առնչվող հիմնահարցերի մշակման և ռազմավարական ծրագրերի իրակա­նաց­մանը:

Աշխատանքային հանդիպման ընթացքում նախարարի տեղակալն ամփոփել է Հայաստանում գենդերային քաղաքականության իրականացման ուղղությամբ 2020թ․ ընթացքում իրականացված աշխատանքները և ներկայացրել կանանց հիմնահարցերին առնչվող ոլորտային խնդիրները։ 

Նրա խոսքով՝ գենդերային ռազմավարությամբ առանձնացված 4 գերակայությունների և սահմանված միջոցառումների ծրագրերի շրջանակում աշխատանքներն իրականացվել են նախատեսվածին համապատասխան։ Դրանք վերաբերել են հիմնականում կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործմանը, կառավարման ոլորտում և որոշումների ընդունման մակարդակում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության ապահովմանը, սոցիալ-տնտեսական ոլորտում գենդերային խտրականության հաղթահարմանը, կրթության և գիտության, ինչպես նաև առողջապահության ոլորտներում կանանց և տղամարդկանց լիարժեք ու արդյունավետ մասնակցությանն ու հավասար հնարավորությունների ընդլայնմանը։

Անդրադառնալով զեկուցվող հարցերին՝ Տաթևիկ Ստեփանյանն ընդգծել է, որ գենդերային անհավասարությունն ու խտրականությունը, ռեսուրսների և հնարավորությունների անհամաչափ հասանելիությունը հասարակության առաջընթացի լուրջ խոչընդոտ են, և Հայաստանի համար ամենակարևոր խնդիրներից է կայուն սոցիալական և տնտեսական զարգացման ապահովումը՝ գենդերային բաղադրիչի ներառմամբ:

Առցանց հանդիպման մյուս մասնակիցների կողմից ներկայացվել են նաև մարզերում և համայնքներում որոշումների կայացման մակարդակում կանանց դերի բարձրացման նպատակով նախատեսվող քայլերը, ընտանեկան բռնության դեպքերին գործնականում առնչվող համակարգային խնդիրները։ Գործնական առաջարկություններ են հնչել կանանց տնտեսական ակտիվության խթանման վերաբերյալ, հստակեցվել են գենդերային քաղաքականության շրջանակում առաջիկայում նախատեսվող հիմնական աշխատանքները։

Հիշեցնենք, որ կանանց հարցերով խորհուրդը ստեղծվել է որպես ազգային մեխանիզմ՝ հասարակության ժողովրդավարացման գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար իրա­վունքների ու հավասար հնարավորությունների ապահովման նպատակով:Այսօր առցանց ձևաչափով կայացել է Հայաստանում կանանց հարցերով խորհրդի նիստը, որը վարել է  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։  Կանանց հարցերով խորհրդի հիմնական նպատակն է աջակցել երկրում կանանց դերի բարձրացմանը, գենդերային հավասարությանն ու բռնությանն առնչվող հիմնահարցերի մշակման և ռազմավարական ծրագրերի իրակա­նաց­մանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել