ԱՀ նախագահը և ՀՀ ԱՍՀ նախարարը քննարկել են սոցիալական ոլորտում համագործակցության հարցեր
20:30 - 19 մարտի, 2021

ԱՀ նախագահը և ՀՀ ԱՍՀ նախարարը քննարկել են սոցիալական ոլորտում համագործակցության հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, hանդիպմանը քննարկվել են սոցիալական ոլորտում Հայաստանի և Արցախի համագործակցությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել հետպատերազմյան շրջանում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին՝ ուղղված արցախցիների կենսական նշանակության խնդիրների լուծմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել