Մևլութ Չավուշօղլուն և Մոհամմադ Զարիֆն այսօր Ստամբուլում քննարկել են նաև Սիրիայի հարցը |azatutyun.am|
16:44 - 19 մարտի, 2021

Մևլութ Չավուշօղլուն և Մոհամմադ Զարիֆն այսօր Ստամբուլում քննարկել են նաև Սիրիայի հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Ստամբուլում այսօր հանդիպում են ունեցել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները։

Իրանական կողմի փոխանցմամբ, Մևլութ Չավուշօղլուն և Մոհամմադ Ջավադ Զարիֆը քննարկել են երկկողմ հարաբերություններին և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաև սիրիական հակամարտությունը, որում Անկարան ու Թեհրանն աջակցում են հակառակ ճամբարներում գտնվող կողմերին։ Այլ մանրամասներ չի հաղորդվում։

Անցած շաբաթ Ռուսաստանը, Թուրքիան և Կատարը հայտարարարել են Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով նոր բանակցային գործընթաց նախաձեռնելու մասին։

Երեք երկրները «մտադիր են նպաստել Սիրիայում քաղաքական գործընթացների առաջ մղմանը՝ ՄԱԿ-ի հետ փոխգործակցությամբ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել