Այս լուծումը շատ դժվար է բերվել. Մարուքյանը՝ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին |1lurer.am|
14:42 - 19 մարտի, 2021

Այս լուծումը շատ դժվար է բերվել. Մարուքյանը՝ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին |1lurer.am|

1lurer.am: Ընտրական օրենսգրքի նախագծի վրա շուրջ մեկ տարի աշխատանքներ են ընթացել, «Լուսավոր Հայաստանն» ամենակառուցողական ձևով մասնակցել է այդ աշխատանքներին, «Լուսավոր Հայաստանն» առաջարկել է բաց ցուցակ ռեյտինգային ամբողջ հանրապետությունում, սակայն չի ընդունվել այդ տարբերակը՝ չնայած շնորհակալ ենք, որ այդ տարբերակն է ուղարկված Վենետիկի հանձնաժողով:

Այս պահին մենք ունենք իրողություն՝ խորհրդարանական ուժերի կոնսենսուսի արդյունքում կա հայտարարված խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր, և այդ օրը հայտարարելու պահից սկսած՝ մեկնարկել է ըստ էության սպասվող ընտրությունների աշխատանքը՝ հայտարարել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ լրագրողների հետ զրույցում պատասխանելով «Լուրեր»-ի թղթակցի՝ գործող ԸՕ-ով արտահերթ ընտրությունների գնալու մասին հարցին:

Մարուքյանի խոսքով՝ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման որոշման հասել են դժվարությամբ: «Մենք բերել ենք լուծում, լուծումն արտահերթ ընտրություններն են: Այս լուծումը շատ դժվար է բերվել: Հիմա փորձել այս լուծումն ապականել և տարատեսակ մեկնաբանություններով այն դելեգիտիմացնել, շատ ավելի վատ բան է, քան ընդհանրապես լուծում չլիներ: Կա լուծում, եկեք այս լուծման ուղղությամբ աշխատենք: Ասում են՝ կկեղծեն, եկեք պահենք՝ չկեղծեն»,- նշեց նա:

Մարուքյանի կարծիքով՝ եթե ընտրակաշառք բաժանվի, իշխանությունները պետք է ամեն ինչ անեն նրանց ձերբակալելու, կալանավորելու, դատապարտելու համար: «Պետք է իշխանությունն ամեն ինչ անի, որ ադմինիստրատիվ ռեսուրս ինքը չկիրառի: Բազմաթիվ պարտավորություններ ունի իշխանությունը: Ընդդիմությունն էլ այդ ամբողք գործընթացը հսկելու, հասարակությանը տեղեկացնելու լիազորություններ ունի»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել