«Նորք Մարաշ» ԲԿ բժշկի կողմից երեխային ծեծի ենթարկելու առնչությամբ նյութեր են նախապատրաստվում |armenpress.am|
13:45 - 19 մարտի, 2021

«Նորք Մարաշ» ԲԿ բժշկի կողմից երեխային ծեծի ենթարկելու առնչությամբ նյութեր են նախապատրաստվում |armenpress.am|

armenpress.am: «Ֆեյսբուք»-ի օգտատեր Մանե Ռաֆայելյանը սոցիալական ցանցում հայտնել է «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի մանկական սրտաբան Կարեն Կուրդովի կողմից հետազոտության համար այնտեղ գտնվող իր 4-ամյա երեխային ծեծի ենթարկելու մասին: «Նորք Մարաշ» ԲԿ-ի մամուլի խոսնակ Լենա Սիմոնյանն ասաց, որ երեխան հետազոտվելու ընթացքում հիստերիկ չարություն է արել և բժիշկն իր մասնագիտական պարտքը մինչև վերջ կատարելու նպատակով երեխային փորձել է սաստել: «Ցավոք, այդ ամենը հատուկ մեկնաբանության է արժանացել: Նման բարձր մակարդակի բժշկի մասին նման բաներ գրել, նման ձևով այդ ամենը մեկնաբանելը, չեմ կարծում, որ ճիշտ արարք է: Մենք, իհարկե, դատապարտում ենք, և չենք արդարացնում միջադեպը, որովհետև անընդունելի է նման արարքն անգամ սաստելու համար»,- նշեց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ ԲԿ-ի տնօրենին ժամանակավորապես փոխարինում է ֆինանսական գծով փոխտնօրեն Հրայր Հակոբյանը, ով վարչական տույժ է կիրառել տվյալ բժշկի նկատմամբ: Լենա Սիմոնյանը նաև ասաց, որ իրենք զբաղվում են այդ հարցով: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը դեպքի առնչությամբ ասաց, որ իրենք դատապարտում և անընդունելի են համարում նման վարքագիծը:

«Մարտի 17-ին ոստիկանության կենտրոնական բաժնում ստացել ենք հաղորդում: Այս պահին նյութեր են նախապատրաստվում»,-նշեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել