Հունաստանի ԱԳ նախարարն ընդունել է Չավուշօղլուի հրավերը՝ ապրիլի 14-ին հանդիպելու Անկարայում
11:30 - 19 մարտի, 2021

Հունաստանի ԱԳ նախարարն ընդունել է Չավուշօղլուի հրավերը՝ ապրիլի 14-ին հանդիպելու Անկարայում

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն ընդունել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հրավերը՝ ապրիլի 14-ին հանդիպելու Անկարայում։ 

Դենդիասը նշել է, որ համաձայնել է հանդիպել որոշակի պայմանների առկայության դեպքում, այն է՝ թուրքական կողմը զերծ կմնա սադրանքներից ու չի ուղարկի հետախուզական նավեր Միջերկրական ծովի արևելյան վիճարկվող հատվածը։ 

Չավուշօղլուն, իր հերթին, հայտարարել է, որ այս հանդիպումը դիտարկում է որպես նախնական, որի ընթացքում կքննարկվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Հունաստանի վարչապետ Կիրակոս Միցոտակիսի հանդիպումը՝ ավելացնելով, որ ինքը ևս մոտ ապագայում պատրաստվում է անձամբ այցելել Հունաստան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել