ՄԱԿ-ի խոսնակ. Չունեմ որևէ մեկնաբանություն Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման քաղաքական որոշման մասին |amerikayidzayn.com|
11:20 - 19 մարտի, 2021

ՄԱԿ-ի խոսնակ. Չունեմ որևէ մեկնաբանություն Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման քաղաքական որոշման մասին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:  ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուջարիկը լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման մասին տեղեկությանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ ընտրությունները կօգնեն լիցքաթափել իրավիճակը երկրում և արդյոք ՄԱԿ-ը պատրաստվում է դիտորդական առաքելություն ուղարկել ընտրությունների ժամանակ՝ Դյուջարիկն ասել է.

«Ես տեղյակ չեմ՝ արդյոք մենք ստացել ենք նման խնդրանք, թե ոչ: Մենք դիտորդներ չենք ուղարկում, սակայն իհարկե, աջակցում ենք անդամ պետություններին, եթե նման խնդրանքով մեզ դիմեն իշխանությունները: Ես չունեմ որևէ մեկնաբանություն ընտրությունների անցկացման քաղաքական որոշման վերաբերյալ: Մենք միշտ կողմնակից ենք ընտրություններին, որտեղ մարդիկ կարող են ազատ արտահայտվել իրենց ապագայի մասին».-ասաց ՄԱԿ-ի խոսնակը:

Նա նաև հավելեց, որ եթե նման խնդրանք ստացվի ՄԱԿ-ի անդամ որևէ երկրից, ապա այն անպայման կդիտարկվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել