ՆԱՏՕ-ն պատրաստվում է ընդլայնել ներկայությունը Սևծովյան տարածաշրջանում |hetq.am|
11:06 - 19 մարտի, 2021

ՆԱՏՕ-ն պատրաստվում է ընդլայնել ներկայությունը Սևծովյան տարածաշրջանում |hetq.am|

hetq.am: Քանի որ Ռուսաստանը բռնակցված Ղրիմն օգտագործում է ռազմական հզորության մեծացման նպատակով, ՆԱՏՕ-ն կշարունակի ընդլայնել իր ներկայությունը Սևծովյան տարածաշրջանում։ Այդ մասին չորեքշաբթի օրը՝ մարտի 17-ին Բրյուսելում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո։

«Մենք կշարունակենք ինտենսիվորեն անցկացնել մեր մարզումներն ու զորավարժությունները։ Եվ կմեծացնենք մեր համատեղ իրավիճակային մարտունակությունը, այդ թվում նաև սևծովյան տարածաշրջանում»,- խոստացել է Սթոլթենբերգը՝ ի նկատի ունենալով Վրաստանի հետ համագործակցությունը։

Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն հանդես է գալիս Վրաստանի տարածքային ամբողջականության օգտին՝ նրա միջազգային մակարդակով ճանաչված սահմանների շրջանակներում։ «Մենք շարունակում ենք Ռուսաստանին կոչ անել հրաժարվել Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումից և դուրս բերել զորքերն այդ շրջաններից»,- նշել է Սթոլթենբերգը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել