Կոնգրեսական Բրեդ Շերմանը Պետքարտուղարությանը կոչ է արել ընդլայնել ԱՄՆ ջանքերը՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ   |tert.am|
21:45 - 18 մարտի, 2021

Կոնգրեսական Բրեդ Շերմանը Պետքարտուղարությանը կոչ է արել ընդլայնել ԱՄՆ ջանքերը՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ |tert.am|

tert.am: ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը, որը ԱՄՆ Պետքարտուղարությանը կոչ արել ընդլայնել ԱՄՆ դերակատարությունը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձն ապահովելու հարցում:

Ինչպես կոնգրեսականը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում, այդ հարցով նա զրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Ռիքերի հետ:  

«Այսօր զրուցել եմ պետքարտուղարի օգնական Ռիքերի հետ՝ անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցին: Ադրբեջանը խախտում է հրադադարի մասին համաձայնագիրը՝ ազատ չարձակելով բոլոր ռազմագերիներին: Ուրախ եմ լսել, որ Պետքարտուղարությունը բազմիցս առարկայական զրույցներ է ունեցել Բաքվի հետ՝ կոչ անելով ազատ արձակել բոլոր ռազմագերիներին: Կարծես թե Բաքուն ռազմագերիների մասին տեղեկություն է տրամադրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ ի պատասխան ԱՄՆ ջանքերի: Ես կշարունակեմ աշխատել Պետքարտուղարության հետ՝ հասնելու համար բոլոր ռազմագերիների ազատ արձակմանը»- հայտնել է Շերմանը:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել