Հունաստանի արտգործնախարարը ապրիլի 14-ին կայցելի Թուրքիա
 |1lurer.am|
19:51 - 18 մարտի, 2021

Հունաստանի արտգործնախարարը ապրիլի 14-ին կայցելի Թուրքիա |1lurer.am|

1lurer.am: Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը ապրիլի 14-ին կմեկնի Թուրքիա՝ ընդունելով Անկարա այց կատարելու Թուրքիայի հրավերը՝ փոխանցում է Greek City Times-ը: 

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այս մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետի և արտգործնախարարի հետ Թուրքիայում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Չավուշօղլուն անդրադարձել է արևելյան միջերկրածովյան վեճի պատճառով թուրք-հունական հարաբերություններում առաջացած լարվածությանը՝ ընդգծելով, որ Աթենքում կայացած խորհրդակցական բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել