Ունենք որոշակի շրջանակների կողմից բացահայտ մահվան սպառնալիքներ. Ռոմանոս Պետրոսյանը՝ վարչապետի անվտանգության մասին

 |armenpress.am|
19:20 - 18 մարտի, 2021

Ունենք որոշակի շրջանակների կողմից բացահայտ մահվան սպառնալիքներ. Ռոմանոս Պետրոսյանը՝ վարչապետի անվտանգության մասին |armenpress.am|

armenpress.am: Շրջական միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նորմալ է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը: «Մենք ունենք երկրի առաջին դեմքերի նկատմամբ իրականացված մահափորձի փաստերով հարուցված քրեական գործեր, մենք ունենք որոշակի շրջանակների կողմից բացահայտ  մահվան սպառնալիքներ ուղղված երկրի առաջին դեմքերին և պետության անվտանգության համակարգը ենթադրում է առաջին դեմքերի անձնական կյանքի երաշխիքներ, անվտանգության ապահովում»,- ասաց Պետրոսյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Վերանում ենք անձից, փողոցում քայլում է երկրի ղեկավարը, ԱԺ նախագահը և զուգահեռաբար հնչում են կյանքի դեմ ուղղված սպառնալիքներ: Հետևաբար` պետական անվտանգության ծառայությունը պետք է ապահովի այդ անձանց անվտանգությունը: Ժողովրդի վարչապետն անընդհատ ժողովրդի մեջ է: Նախորդ շաբաթ Արագածոտնում շրջել է ժողովրդի մեջ: Խնդրում եմ քաղաքական նեղ շրջանակներին, որոշակի օդիոզ դեմքերի նեղ շրջանակներին և իրենց հայտարարությունները չվերագրել ժողովրդին»,- ասաց նա:

Հիշեցմանը, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարել էր, որ երբ տեսեք, որ ես թիկնապահների ու ոստիկանների թիկունքում եմ մնում, մեկ ժամ ավել չեմ մնա, Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «Դուք Հայաստանում մինչև Նիկոլ Փաշինյանի կառավարումը երբևէ նման իրավիճակ տեսե՞լ եք, երբ կոնկրետ, առարկայական,  անձնական պիտակավորումներով վիրավորական տոների մեջ սպառնալիքներ հղեն երկրի ղեկավարին, և դա կոնկրետ հետևանքներ չունենա: Մենք հիշում ենք բազմաթիվ դեպքեր նախկին կառավարման շրջանում, երբ նմանատիպ զարգացումներն ունենում էին անդառնալի հետևանքներ տվյալ քաղաքացիների համար: Իսկ այսօր որևէ նման դրվագ չի կրող քննարկվել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել