ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի կողմից լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա հարձակման մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկում է ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու
 |tert.am|
19:16 - 18 մարտի, 2021

ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի կողմից լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա հարձակման մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկում է ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու |tert.am|

tert.am: ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի կողմից այսօր՝ մարտի 18-ին, սրճարանում լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա հարձակման մասին հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկում է Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու։ Այս մասին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է իր վրա:

«Ես մոտեցա որպեսզի նախարարից ճշտեմ՝ ինչո՞ւ է նա աշխատանքային ժամին սրճարանում, իսկ դրանից րոպեներ անց նախարար Հակոբ Արշակյանը հարձակվեց ինձ վրա:

Դեպքը տեղի է ունեցել Երևանի գործող սրճարաններից մեկում, երբ ես տեսա՝ ինչպես է նախարարը աշխատանքային ժամը անցկացնում սրճարանում, մոտեցել եմ և հարցրել՝ ինչո՞ւ է նա աշխատանքային ժամին որոշել անցկացնել սրճարանում»,-հայտնեց լրագրողը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել