Այսօր-վաղը, կարծում եմ, որոշում կհրապարակվի՝ արտահերթ ընտրությունների հետ կապված. Ռոմանոս Պետրոսյան |armtimes.com|
13:13 - 18 մարտի, 2021

Այսօր-վաղը, կարծում եմ, որոշում կհրապարակվի՝ արտահերթ ընտրությունների հետ կապված. Ռոմանոս Պետրոսյան |armtimes.com|

armtimes.com: Իշխանություններն առաջիկայում պատրաստվում են գնալ արտահերթ ընտրությունների: Այսօր վաղը կարծում եմ՝ որոշումը կհրապարակվի։ Լրագրողների հետ զրույցում այսօր նշեց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

Հարցին՝ մեկ-երկու օրից պարզ կլինի վարչապետի հրաժարակա՞նը, թե՞ պարզ կլինի ընտրության գնալու-չգնալու հարցը, Ռոմանոս Պետրոյանն ընգծեց, որ պարզ կլինեն արտահերթ ընտրությունների ժամկետները. «Դա ենթադրում է մեխանիզմներ Սահմանադրական ճանապարհով հրաժարական և այլն: Դրանից հետո հաշվարկը կարող եք անել դուք»:

Հարցին, թե ինչը ստիպեց նորից վերադառնալ այդ օրակարգին, Պետրոսյանը նշեց՝ չնայած խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի մերժումների՝ արտահերթ ընտրություններով հանգուցալուծելու քաղաքական ճգնաժամը չէր հանգուցալուծվում. «Պետք է արձանագրենք, որ ընդդիմության փողոցային պայքարն էլ որևէ էական նշանակություն չունեցավ և հանրության կողմից չողջունվեց»:

Հարցին՝ պատերազմից հետո հասարակությունը պատրա՞ստ է ընտրությունների, նախարարը նշեց, որ հարցը բազմաշերտ է և մեկ նախադասությամբ դժվար է պատասխանել. «Երկրում ծառացած քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման մենք տեսնում ենք բացառապես արտահերթ ընտրություններով: Դա կարող է լինել մոտ ապագայում, կարող է լինել միջնաժամկետ կտրվածքով: Այս պահին այդ կոնսուլտացիաներն են ընթանում»:

Հարցին՝ ինչպե՞ս են անցկացնելու քարոզարշավ լարված մթնոլորտում, քանի որ, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը շրջում  է ոստիկանների ուղեկցությամբ, Պետրոսյանը նշեց, որ  գնահատականներն ուռճացված են. «Մենք ունենք երկրի առաջին դեմքերի դեմ իրականացված մահափորձեր, հարուցված քրեական գործեր, մենք ունենք որոշակի շրջանակների կողմից բացահայտ կյանքի սպառնալիքներ ուղղված երկրի առաջին դեմքերին: Իսկ երկրի վարչապետը միշտ ժողովրդի մեջ է, անցած շաբաթ էլ շրջել էր Արագածոտնում ժողովրդի հետ»:

Շարունակությունը՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել