Կառավարությունը հավանություն տվեց Զովունիում բնակելի թաղամաս կառուցելու ներդրումային ծրագրին |armenpress.am|
13:00 - 18 մարտի, 2021

Կառավարությունը հավանություն տվեց Զովունիում բնակելի թաղամաս կառուցելու ներդրումային ծրագրին |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հավանություն տվեց Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման նպատակով հողամասն ուղղակի վաճառքի ձևով (կադաստրային արժեքով) «Մագնոլիա-Կոմֆորտ» ՍՊԸ-ին օտարելու նախագծին:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այդ տարածքում կկառուցվի 18 բնակելի և մեկ հասարակական շենք, տարածքի մոտ 40 տոկոսը պետք է կազմեն կանաչապատ գոտիները: Թաղամասը պետք է շահագործման հանձնվի 5 տարվա ընթացքում:

Որոշման հիմնավորման համաձայն, Զովունի բնակավայրում նախատեսվող ներդրումային ծրագրին հավանություն տալու դեպքում պետք է իրականացվեն շուրջ 11.9 մլրդ դրամի ներդրումներ: Ներդրողն իրականացնելու է նաև դպրոցի, մանկապարտեզի և/կամ խաղահրապարակի՝ սահմանված կարգով փորձաքննություն անցած առնվազն 50 մլն դրամի նախահաշվային արժեքով վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ և արդյունքը նվիրելու է Եղվարդ համայնքին:

Նշված տարածքում բնակելի թաղամասի կառուցման և ներդրումային ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ է հողամասն ուղղակի վաճառքի ձևով` կադաստրային արժեքով օտարել «Մագնոլիա-Կոմֆորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Ամբողջ շինարարության ընթացքում կաշխատի մոտ 200-250 մարդ, իսկ թաղամասի շինարարությունը ավարտելուց հետո 35-40 մարդ կաշխատի թաղամասի սպասարկման ոլորտում:

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կմուտքագրվի ընդհանուրը  շուրջ 1.6-ից 2.7 միլիարդ դրամի հարկեր: Էականորեն կավելանան համայնքի բյուջե վճարվող գույքային հարկերը:

Կատարվելու են նաև համայնքում մանկապարտեզի և/կամ խաղահրապարակի՝ սահմանված կարգով փորձաքննություն անցած առնվազն 50 մլն ՀՀ դրամի չափով նախահաշվային արժեքով վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ, որի արդյունքը ներդրողը նվիրելու է Եղվարդ համայնքին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել