Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ անկախ պատգմավորների հետ կապված նախագծին |armenpress.am|
12:49 - 18 մարտի, 2021

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ անկախ պատգմավորների հետ կապված նախագծին |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի  պատգամավոր Սերգեյ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում:

Նախագծով առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում սահմանել, որ պատգամավորն իրավունք ունի խմբակցությունից դուրս գալու կամ հեռացվելու դեպքում ՀՀ Ազգային ժողովի խորհրդին ուղղված գրավոր դիմումով ընդգրկվելու միջազգային խորհրդարանական կազմակերպությունների, միջխորհրդարանական հանձնաժողովների, Ազգային ժողովի պատվիրակությունների և Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմում:

Կառավարության բացասական եզրակացության հիմնավորման համաձայն՝ գործող «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը սահմանում է ԱԺ պատգամավորների համար խմբակցություններից դուրս գործելու հնարավորություն, ուստի խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորները, որոնք արդեն վեցն են Ազգային ժողովի այս գումարման ընթացքում, ունեն հավասար իրավունքներ, ինչպես խմբակցությունում ընդգրկված պատգամավորները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել