Մարտի 19-ին ժամանակավորապես կդադարեցվի Ալավերդու և Կապանի որոշ հասցեների, Հաղպատ գյուղի գազամատակարարումը
11:40 - 18 մարտի, 2021

Մարտի 19-ին ժամանակավորապես կդադարեցվի Ալավերդու և Կապանի որոշ հասցեների, Հաղպատ գյուղի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային, գործող ցանցին նոր բաժանորդների միացման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 19-ին ժամը 10.00-ից մինչև 16.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Կոմերիտմիության, Կախոյան, Էվոյան փողոցներով պարփակված թաղամասի, «Էնգելս», «Փիրուզյան» թաղամասերի, Հաղպատ գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, Ալավերդի քաղաքի Հացի գործարանի, «Ձորահույս» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, ժամը 10.00-ից մինչև 12.00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Բարաբաթում» բանավանի գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,– ասվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել