Ամփոփվել է պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների գնահատման առաջին փուլը, պրոթեզավորումը կմեկնարկի առաջիկայում |1lurer.am|
11:38 - 18 մարտի, 2021

Ամփոփվել է պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների գնահատման առաջին փուլը, պրոթեզավորումը կմեկնարկի առաջիկայում |1lurer.am|

1lurer.am: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը Կառավարության այսօրվա նիստին անդրադարձավ պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների գնահատմանը՝ նշելով, որ առաջին փուլն արդեն ամփոփված է:

«Պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների համալիր գնահատում ենք իրականացրել միջազգային չափորոշիչներին համապատասխան: Ընդ որում՝ բացի առողջապահական խնդիրներից, գնահատում է իրականացվել նաև միջավայրային խնդիրների՝ մասնավորապես՝ կենցաղային, տնային պայմանները և այլն:

Այս պահին այդ գնահատումն իրականացվել է, նաև միջազգային պրոթեզարանների հետ մենք ունենք պայմանավորվածություններ, մասնավորապես՝ եվրոպական և ամերիկյան, որտեղից ձեռք են բերվելու բոլոր անձանց համար միջազգային չափանիշներին համապատասխան բազմաֆունկցիոնալ պրոթեզներ, և առաջիկայում արդեն պրոթեզավորումը խումբ-խումբ կիրականացվի, և զուգահեռ կիրականացվի տնային պայմանների հարմարեցում, որպեսզի այդ սահմանափակումները հնարավորինս նվազ լինեն»,- նշեց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել