tert.am: ՆԱՏՕ-ին անդամակցությունը Վրաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության գլխավոր առաջնահերթությունն է, այն այնքան կարևոր է, որ նույնիսկ արտացոլվում է մեր սահմանադրության մեջ: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում, գրում է Грузия Онлайн պորտալը:

Ղարիբաշվիլին նշել է, որ հանդիպմանը կողմերը քննարկել են ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության դինամիկ և բովանդակային օրակարգը և ինտեգրման գործընթացը:

Իրակլի Զարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանն ունի բոլոր գործնական գործիքները՝ անդամակցությանը նախապատրաստվելու համար, և երկիրը դաշինքի ամենամոտ, հուսալի և փոխադարձ համատեղելի գործընկերներից է: