ԿԽՄԿ-ի համար ինչպիսի կարգավիճակ ունեն Խծաբերդում գերեվարված հայերը. պարզաբանում է Զառա Ամատունին |armenpress.am|
17:11 - 17 մարտի, 2021

ԿԽՄԿ-ի համար ինչպիսի կարգավիճակ ունեն Խծաբերդում գերեվարված հայերը. պարզաբանում է Զառա Ամատունին |armenpress.am|

armenpress.am: Անկախ կողմերի հնչեցրած կարգավիճակից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կարգավիճակի հարցերը քննարկում է կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակում՝ հաշվի առնելով, որ կողմերում պահվող անձինք պաշտպանված են միջազգային մարդասիրական իրավունքով: Այս մասին նշեց ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ պատասխանելով հարցին՝ «Ադրբեջանի նախագահը և արտաքին գործերի նախարարը արդեն ոչ մեկ անգամ հայտարարում են, թե Ադրբեջանը վերադարձրել է բոլոր հայ գերիներին:

Նրանց պնդմամբ՝ Ադրբեջանում պահվող մյուս հայերն այլ կարգավիճակ ունեն և մեղադրվում են հանցագործությունների մեջ: Ըստ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի՝ ինչպիսի՞ կարգավիճակ ունեն դեկտեմբերի 16-ին Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում (պատերազմի ավարտից հետո հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքում) Ադրբեջանի կողմից գերեվարված հայերը»:

«Մենք շարունակում ենք տեսակցել բոլոր այն անձանց, որոնց մասին Ադրբեջանի իշխանությունները տեղեկացրել են ԿԽՄԿ-ին և մեր այցերի մասին անմիջապես տեղեկացնում ենք տվյալ անձանց հարազատներին, որպեսզի նրանց միջև կապը պահպանվի քանի դեռ նրանք անազատության մեջ են»,-ասաց Ամատունին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել