Շառլ Ազնավուրի երևանյան կեցավայրում նախատեսվում է ֆրանսիական ինստիտուտ բացել |armenpress.am|
16:18 - 17 մարտի, 2021

Շառլ Ազնավուրի երևանյան կեցավայրում նախատեսվում է ֆրանսիական ինստիտուտ բացել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը աշխատանքներ է տանում ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի երևանյան կեցավայրում Ֆրանսիական ինստիտուտի բացման ուղղությամբ:

Այս մասին Լաքոտն ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք շարունակում ենք աշխատանքներ տանել ֆրանսիական ինստիտուտի բացման ուղղությամբ, որը լինելու է Շառլ Ազնավուրի կեցավայրում: Շարունակում ենք նաև «Ազնավուր» հիմնադրամի հետ բանակցությունները համագործակցության ավելի խորացված համաձայնագիր կնքելու համար: Այս կառույցը կլինի մշակութային պատուհան, որը ֆրանսիական ներկայության առումով պակասում է Հայաստանում»,- նշեց դեսպանը:

Նրա խոսքով՝ Ազնավուրի երևանյան կեցավայրում նման կառույց հյուրընկալելը այն կդարձնի մշակութային ամենագեղեցիկ վայրերից մեկը քաղաքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել