Վազգեն Մանուկյանի քրեական գործն ուղարկվել է դատարան |1lurer.am|
14:26 - 17 մարտի, 2021

Վազգեն Մանուկյանի քրեական գործն ուղարկվել է դատարան |1lurer.am|

1lurer.am: Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան. այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ 2021 թ. փետրվարի 12-ին, 20-ին և 27-ին ընդդիմության հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի հնչեցրած հայտարարությունների հիման վրա քրեական գործ էր հարուցվել, նրան մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել