Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են գազի մատակարարումը ՀՀ ժամանակավոր Ադրբեջանի տարածքով տարանցելու մասին |armenpress.am|
14:02 - 17 մարտի, 2021

Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են գազի մատակարարումը ՀՀ ժամանակավոր Ադրբեջանի տարածքով տարանցելու մասին |armenpress.am|

armenpress.am: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են ռուսական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես Ադրբեջանի տարածքով իրականացնելու մասին: Այս տեղեկության առնչությամբ պարզաբանում է տվել «Գազպրոմ-Արմենիա» ընկերության հանրային կապերի ծառայության պատասխանատու Միքայել Հարությունյանը: Նա հիշեցրեց միայն, որ Հայաստանի գազամատակարարումը իրականացվում է Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարով: «Այլ մեկնաբանություն այդ տեղեկության առնչությամբ չունենք»,- հավելեց Հարությունյանը:

Ինտերֆաքսը, Կոմերսանտը, Սպուտնիկը և ռուսական այլ լրատվամիջոցները, վկայակոչելով ռուսական «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի տարածած հաղորդագրությանը, հայտնում են, որ «Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս» գազատարի պլանային կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքների ընթացքում ռուսական գազը սպառողներին կմատակարարվի Ադրբեջանի տարածքով: Նշվում է, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը մարտի 16-ին կարճաժամկետ պայմանագիր են կնքել Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման համար:

Պայմանագիրը նախատեսում է, որ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի ռուսական հատվածում պլանային կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքների ժամանակ գազը սպառողին կհասնի Ադրբեջանի տարածքով մինչեւ Վրաստանի հետ սահմանը: Աշխատանքները կընթանան շուրջ երեք շաբաթ, դրանց ավարտից հետո գազի փոխադրումը նախկինի պես կանցնի Ռուսաստանի և Վրաստանի տարածքով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել