ԵՄ-ում նոր հրամանագիր է ընդունվել ընդդեմ «ահաբեկչական բովանդակության առցանց տարածման» |tert.am|
09:48 - 17 մարտի, 2021

ԵՄ-ում նոր հրամանագիր է ընդունվել ընդդեմ «ահաբեկչական բովանդակության առցանց տարածման» |tert.am|

tert.am: Եվրամիության խորհուրդը նոր հրամանագիր է ընդունել ընդդեմ «ահաբեկչական բովանդակության առցանց տարածման», գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Ըստ նորամուծության, ԵՄ անդամ պետությունների իրավասու մարմիններն իրավունք են ստանում պատվիրել ծառայություններ մատուցող ընկերություններին հեռացնել ահաբեկչական բովանդակությունը կամ արգելափակել դրա մուտքը ԵՄ անդամ բոլոր երկրներում:

«Համացանցային հարթակները մեկ ժամվա ընթացքում ստիպված կլինեն հեռացնել կամ անջատել բովանդակության հասանելիությունը»,- ասվում է ԵՄ կանոնակարգում:

Նշվում է՝ կանոնները կտարածվեն ԵՄ-ում ծառայություններ մատուցող բոլոր մատակարարների վրա՝ անկախ այն բանից, թե արդյոք նրանց կենտրոնակայանը գտնվում է միության անդամ երկրներից մեկում, թե ոչ:

Նոր կանոնները ուժի մեջ կմտնեն 2022 թվականից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել