Արաբական երկրները մտադիր են վերականգնել Սիրիայի լիարժեք մասնակցությունը ԱՊԼ աշխատանքներին. Լավրով

 |armenpress.am|
21:13 - 16 մարտի, 2021

Արաբական երկրները մտադիր են վերականգնել Սիրիայի լիարժեք մասնակցությունը ԱՊԼ աշխատանքներին. Լավրով |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի միջոցով Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Միկդադին տեղեկատվություն է ներկայացրել ԱՄԷ, Սաուդյան Արաբիա և Քաթար կատարած այցերի վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Լավրովը տեղեկացրել է Միկդադին վերջերս կատարած ԱՄԷ, Սաուդյան Արաբիա և Քաթար կատարած այցերի արդյունքների վերաբերյալ՝ ընդգծելով արաբական աշխարհում ամրապնդվող սկզբունքային տրամադրվածությունը՝ Սիրիայի Արաբական Հանրապետության՝ Արաբական պետությունների լիգայի աշխատանքներին լիարժեք մասնակցությունը վերականգնելու հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել