Եվրախորհրդարանը դատապարտել է Թուրքիայի կողմից Արցախյան պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավումը

 |armenpress.am|
19:12 - 16 մարտի, 2021

Եվրախորհրդարանը դատապարտել է Թուրքիայի կողմից Արցախյան պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավումը |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի սիրիական հակամարտության վերաբերյալ 2021 թվականի մարտի 11-ի բանաձևը հաստատում է Թուրքիայի կողմից Սիրիայից վարձկանների ներգրավման փաստը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմում: Բանաձևում այդ մասին շեշտվում է երկու կետերով:

Առաջին կետում ասված է. «Ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ՝ Թուրքիան սիրիացի վարձկաններին տեղափոխել է Լեռնային Ղարաբաղ»:

Իսկ երկրորդ կետում ընդգծվում է, որ Եվրախորհրդարանը դատապարտում է Թուրքիայի նման գործողությունները: «Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների օգտագործումը Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում, դա միջազգային իրավունքի խախտում է»,- ասված է բանաձևում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել