Հունաստանի ու Թուրքիայի միջև մեկնարկում են բանակցություններ՝ երկկողմ վեճը լուծելու համար |1lurer.am|
18:44 - 16 մարտի, 2021

Հունաստանի ու Թուրքիայի միջև մեկնարկում են բանակցություններ՝ երկկողմ վեճը լուծելու համար |1lurer.am|

1lurer.am: ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանն ու Թուրքիան այսօր հանդիպում են Աթենքում՝ հանգուցալուծելու արևելյան Միջերկրական ծովում էներգակիրների իրավունքի և տարածքային վեճի հետ կապված ճգնաժամը՝ փոխանցում է France24-ը:

Նախօրեին պաշտոնական Անկարան խորացրել էր ճնշումները՝ դիվանագիտական նոտա հղելով Իսրայելին, Հունաստանին ու Եվրամիությանը:

Երկու երկրների միջև լարվածությունը խորացել էր, երբ անցյալ տարի Թուրքիան հետախուզական նավ էր ուղարկել ծովային այն տարածքներ, որոնք, ըստ հունական կողմի, պատկանում են Հունաստանին, ինչը պաշտպանել էր նաև Եվրամիությունը: Ամենայն հավանականությամբ, ծովային այդ տարածքներում բնական գազի պաշարներ կան, ինչը կռվախնձոր է դարձել Թուրքիայի և Հունաստանի միջև:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել