Բանկերը մոտ 2 մլրդ դրամի չափով ներել են պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների վարկերը |armenpress.am|
16:28 - 16 մարտի, 2021

Բանկերը մոտ 2 մլրդ դրամի չափով ներել են պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների վարկերը |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանյան բանկերը ներել են Արցախի պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների վարկերը՝ մոտ 2 մլրդ դրամի չափով: Այս մասին ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Գալստյանը նախ պարզաբանեց ընդունված օրինագծի էությունը. բանկերի կողմից ներվում կամ ինչ-որ կերպով ընդառաջվում է վարկերի հետ կապված մարումների հարցը, տվյալ դեպքում հարկային պարտավորությունները, որոնք առաջանում են բանկի մոտ, չեզոքացվում են: «Այսինքն՝ բանկի կողմից հարկեր չեն վճարվելու այն մասով, որով ներումներն իրականացվել են: Սակայն դա չի նշանակում, որ բանկը կոմպենսացվում է ամբողջությամբ իր կողմից ներված գումարի համար»,-ասաց Գալստյանն ու նշեց՝ շահութահարկ առաջանալու դեպքում բանկը չի վճարի շահութահարկը, բայց ներելու ամբողջ բեռը մնում  բանկի վրա:

Այդուհանդերձ ԿԲ նախագահի ունեցած վերջին տեղեկության համաձայն՝ բանկերը բավականին մեծ թվով վարկեր կամ վերանայել, կամ ներել են: «Մասնավորապես շատ մեծ քանակի ներվել է զոհվածների և նրանց հարազատների վարկերը: Իմ ունեցած վերջին տվյալներով՝ մոտ 2 մլրդ դրամի չափով»,-ասաց Գալստյանը:

 ԿԲ գնահատականներով՝ դա շարունակվելու է: «Մոտ 3 մլրդ դրամի վարկ համակարգն իր միջոցների հաշվին, առանց որևէ օժանդակություն կամ աջակցություն ստանալու, ներելու է մեր զոհված, վիրավոր հայրենակիցների ընտանիքներին և նրանց ընտանիքներին»,-նշեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել