Տեր-Պետրոսյանի՝ շարժմանը վերաբերող կարծիքի հետ համաձայն չեմ, բայց ողջունում եմ․ Վազգեն Մանուկյան |168.am|
15:08 - 16 մարտի, 2021

Տեր-Պետրոսյանի՝ շարժմանը վերաբերող կարծիքի հետ համաձայն չեմ, բայց ողջունում եմ․ Վազգեն Մանուկյան |168.am|

168.am: «Ես այդ կարծիքի հետ, որը վերաբերում է շարժմանը՝ համաձայն չեմ, բայց ես ողջունում եմ այն մթնոլորտը, որ, երբ մարդիկ ոչ թե իրար դեմ հարվածներ են ուղղում, այլ քննարկում են այս վիճակից դուրս գալու տարբերակներ»,- ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկ տարածած հայտարարությանը։

«Ամեն մեկն ինչ-որ մի տարբերակի դրականը կարող է գտնել, բացասականը կարող է գտնել, բայց դրական է, երբ մարդիկ խոսում են տարբերակներով, դա ողջունելի է, ավել բան հիմա չեմ կարող ասել, զբաղված եմ»,- հավելեց Վազգեն Մանուկյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել