Ոստիկանությունը երկխոսում է. կարծում ենք՝ որոշակի հաջողություններ կունենանք. փոխոստիկանապետը՝ Բաղրամյան պողոտան բացելու մասին |1lurer.am|
14:21 - 16 մարտի, 2021

Ոստիկանությունը երկխոսում է. կարծում ենք՝ որոշակի հաջողություններ կունենանք. փոխոստիկանապետը՝ Բաղրամյան պողոտան բացելու մասին |1lurer.am|

1lurer.am: Ոստիկանությունը նույնպես մտահոգված է ընդդիմության կողմից Բաղրամյան պողոտայի փակ լինելու հանգամանքով: Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: 

Նա նշեց, որ նման միջոցառումները ոտնահարում են այլ քաղաքացիների իրավունքները, մասնավորապես՝ նրանց ազատ տեղաշարժման իրավունքը: Ֆիդանյանն ասաց, որ Բաղրամյան պողոտայի փակ լինելով՝ գերծանրաբեռնված է այլ փողոցների երթևեկությունը:

«Ոստիկանությունը փորձում է երկխոսության միջոցով լուծումները գտնել, կարծում ենք՝ որոշակի հաջողություններ այդ առումով կունենանք»,- ընդգծեց փոխոստիկանապետը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել