Տարածաշրջանի իրավիճակը փոխվել է ԼՂ հարցով նոյեմբերի 10-ի հրադադարի համաձայնագրից հետո․ ԵԱՀԿ նախագահ |armtimes.com|
13:30 - 16 մարտի, 2021

Տարածաշրջանի իրավիճակը փոխվել է ԼՂ հարցով նոյեմբերի 10-ի հրադադարի համաձայնագրից հետո․ ԵԱՀԿ նախագահ |armtimes.com|

armtimes.com: Աներկբայորեն տարածաշրջանի իրավիճակը փոխվել է Լեռնային Ղարաբաղի հարցով նոյեմբերի 10-ի հրադադարի համաձայնագրից հետո: Ես ողջունում եմ հրադադարը եւ առիթից օգտվելով ուզում եմ հայտնել իմ խորը ափսոսանքը վիրավորների եւ զոհերի կապակցությամբ։ ՀՀ արտգործնախարարությունում այսօր այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն՝ ընդգծելով, որ հրադադարի համաձայնագրի լրիվ իրականացումը հիմք կտրամադրի առաջ գնալ կոնֆլիկտի լուծման ուղղությամբ:

Որպես ԵԱՀԿ գործող նախագահ Լինդեն ողջունեց նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը եւ իր անձնական ներկայացուցչի ջանքերը՝ գտնելու  առճակատման երկարաժամկետ կայուն լուծում:

«Մի քանի հարցեր դեռ կարոտ են լուծման. ԵԱՀԿ-ն եւ միջազգային հանրությունը որպես ամբողջություն կարեւոր դեր ունեն անմիջական իրավիճակի վրա ազդելու եւ առաջ ընթանալու գործում: Այս փուլում կարեւոր է հարգանք դրսեւորել միջազգային իրավունքի հանդեպ»,- իր խոսքը շարունակեց Լինդեն:

Այնուհետեւ նա անդրադարձավ ԵԱՀԿ-ի գերակայություններին, ասաց, որ այդ հարցը քննարկել են ՀՀ արտգործնախարարի հետ: 

Շարունակությունը՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել