ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձի պատվիրատուներն ու կատարողները հայտնի կդառնան նախաքննության ավարտին. ԱԱԾ տնօրենի տեղակալ |1lurer.am|
11:53 - 16 մարտի, 2021

ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձի պատվիրատուներն ու կատարողները հայտնի կդառնան նախաքննության ավարտին. ԱԱԾ տնօրենի տեղակալ |1lurer.am|

1lurer.am: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողվի նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանը հետաքրքրվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանից՝ արդյոք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ մահափորձի դեպքը բացահայտվա՞ծ է, հայտնի՞ են կատարողները և պատվիրատուները: 

Տ. Հարությունյանն ասաց, որ քրեական գործի շրջանակում նախաքննություն է ընթանում, և դժվար է պատասխանել այդ հարցերին: «Նախաքննության ավարտով է պայմանավորված պատասխանը թե՛ պատվիրատուների, թե՛ կատարողների առումով»,- ընդգծեց նա: 

Նա նշեց, որ որպես մեղադրյալ ներգրավված անձինք կան, նրանք ունեն դատաիրավական կարգավիճակ, քննչական գործողությունները շարունակվում են՝ պարզելու միջադեպի բոլոր հանգամանքները: 

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ սպանության փորձը տեղի է ունեցել բոլորի աչքի առջև:

«Նրանք Միրզոյանին սպանված են համարել, դրա համար բաց են թողել: Կան պատվիրատուներ, կար հրահանգ, նրանք փնտրում էին առաջնային պաշտոնյաներին, ինչը նման էր հոկտեմբերի 27-ին, և եթե դա տեղի ունենար, քաոտիկ իրավիճակ կունենայինք, ինչպես 1999-ին, և երկիրը կրկին կհայտնվեր ցնցումների մեջ»,- ասաց Քոչարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել