ԵԱՀԿ գործող նախագահը Երևանում կհանդիպի ՀՀ վարչապետի, նախագահի և արտգործնախարարի հետ |armenpress.am|
09:42 - 16 մարտի, 2021

ԵԱՀԿ գործող նախագահը Երևանում կհանդիպի ՀՀ վարչապետի, նախագահի և արտգործնախարարի հետ |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մարտի 16-ին Երևանում հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի և Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:

«Հանդիպումների ընթացքում անդրադարձ կկատարվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և կարգավորման գործընթացում ԵԱՀԿ շարունակական դերակատարմանը: Քննարկումը կներառի նաև ԵԱՀԿ-ի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդման հարցը»,- ասված է հաղորդագրությունում:

ԵԱՀԿ գործող նախագահ Լինդեն հանդիպումներ կունենա նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել