Ունեմ լեգիտիմ հիմքեր՝ կասկածելու, որ ընտրական օրենսգրքի փոփոխության խոստում տված Նիկոլ Փաշինյանը արդեն երկրորդ անգամ կգցի իր խոստումներին հավատացող մարդկանց ու առանց դրա կգնա ընտրության։ Այս մասին գրել է «Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։

«Ունեմ լեգիտիմ հիմքեր՝ կասկածելու, որ ընտրական օրենսգրքի փոփոխության խոստում տված Նիկոլ Փաշինյանը արդեն երկրորդ անգամ կգցի իր խոստումներին հավատացող մարդկանց ու առանց դրա կգնա ընտրության, իսկ «Սերժ Սարգսյանի հագով կարարած կոստյումը» Նիկոլ Փաշինյանի հագին չհավանող էդմոն Մարուքյանը մեղմ ասած դեմ չի լինի դրան։ 
 
Մի բան է մութ մնում՝ էս անգամ ո՞նց են հիմնավորելու, որ Դաշնակցությունը չքվեարկեց նախագծին»,-նշել է Նահապետյանը։