Եվրահանձնաժողովը վարույթ է սկսել Մեծ Բրիտանիայի դեմ՝ Brexit-ի պայմանավորվածությունները խախտելու համար
 |shantnews.am|
20:13 - 15 մարտի, 2021

Եվրահանձնաժողովը վարույթ է սկսել Մեծ Բրիտանիայի դեմ՝ Brexit-ի պայմանավորվածությունները խախտելու համար |shantnews.am|

shantnews.am: Եվրահանձնաժողովը Մեծ Բրիտանիայի հետ վարույթ է սկսել Brexit-ի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու համար։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարությունում։

«Եվրահանձնաժողովն այսօր Միացյալ Թագավորությանը նամակ է ուղարկել՝ Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի մասին արձանագրության հիմնական դրույթների խախտման մասին, ինչպես նաև (ԵՄ-ից – խմբ.) դուրս գալու մասին Համաձայնագրի բարեխղճության պարտավորությունների խախտման մասին՝ պաշտոնական ծանուցմամբ », – ասվում է հայտարարության մեջ:

Լոնդոնը մեկ ամիս ժամանակ ունի նամակին պատասխանելու համար: Դատավարության հետևանքով Բրյուսելը կարող է տուգանքներ նշանակել:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել