Մարտի 16-18-ը Մոսկվա կգործուղվի կառավարական պատվիրակություն
17:53 - 15 մարտի, 2021

Մարտի 16-18-ը Մոսկվա կգործուղվի կառավարական պատվիրակություն

Մարտի 16-18-ը Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա: Այդ կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշում է ստորագրել: 

Պատվիրակության կազմում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը և ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը: 

Ըստ որոշման՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետին պետք է ներկայացնի ՌԴ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել