Վրաստանում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ պահանջելով թուրքական ընկերության կողմից ՀԷԿ-ի կառուցման դադարեցումը և էկոնոմիկայի նախարարի հրաժարականը |tert.am|
21:01 - 14 մարտի, 2021

Վրաստանում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ պահանջելով թուրքական ընկերության կողմից ՀԷԿ-ի կառուցման դադարեցումը և էկոնոմիկայի նախարարի հրաժարականը |tert.am|

tert.am: Վրաստանի Քութայիս քաղաքի կենտրոնում բողոքի բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել, որի մասնակիցները պահանջում են դադարեցնել ՀԷԿ-ի կառուցումը Ռիոն գետի վրա, ինչպես նաև երկրի էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավայի հրաժարականը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Ռուսթավի-2» հեռուստաալիքին:

«Մեր գլխավոր պահանջն է չեղարկել կառավարության որոշումը, որով նախատեսվում է Ռիոնի հարթավայրի փոխանցումն արտասահմանյան ներդրողին: Երկրորդ պահանջն է չեղարկել «Էնկա» ընկերության հետ կնքված պայմանագիրը: Երրորդ՝ 2015 թ-ից ի վեր տրամադրված բոլոր փաստաթղթերը պետք է լուծարվեն և, վերջապես, էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան պետք է հրաժարական տա»,- ասել է ցույցի կազմակերպիչը՝ ելույթ ունենալով հանրահավաքի ժամանակ:

Ակտիվիստներն արդեն չորս ամիս է, ինչ բողոքում են Նամախվան ՀԷԿ-ի կասկադի կառուցման դեմ: Նրանք վրանային քաղաք են տեղակայել շինարարական աշխատանքների գոտում, որոնք իրականացվում են թուրքական «Էնկա» ընկերության կողմից:

Ինչպես ցուցարարները պնդում են, այն տարածքում, որը նախատեսվում է հատկացնել շինարարությանը, տասնյակ բնակելի տներ և անտառներ են գտնվում, իսկ ՀԷԿ-ի կառուցումն ազդեցություն կունենա կլիմայի և լանդշաֆտի վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել