Սիրիայում ականի պայթյունի հետևանքով երեխաներ են զոհվել
 |armtimes.com|
17:20 - 14 մարտի, 2021

Սիրիայում ականի պայթյունի հետևանքով երեխաներ են զոհվել |armtimes.com|

armtimes.com: Սիրիայի Ռաքքա և Համա նահանգներում ահաբեկիչների թողած ականների պայթյունի հետևանքով 2 երեխա է զոհվել: Այս մասին SANA- ին հայտնել են տեղական աղբյուրները:

Սալամիյա քաղաքից հյուսիս-արեւելք գտնվող Վադի Ալ-Ազեբ շրջանի Համա նահանգում էլ  ականի պայթյունի հետեւանքով ծանր վիրավորվել է մի քաղաքացիական անձ:

Նախօրեին ևս նման դեպքեր են արձանագրվել: Կաֆր-Խուդ գյուղում և հյուսիսում գտնվող Սուրան գյուղի մերձակայքում, ինչպես նաև Համա նահանգի հյուսիս-արեւմուտքում գտնվող Ալ-Մուգիր գյուղում ականապայթյունների հետևանքով զոհվել է մեկ տղամարդ, վիրավորում ստացել՝ 3 երեխա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել