Լոս Անջելեսում նոյեմբերի 9-ը հռչակվել է ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր
 |24news.am|
14:10 - 14 մարտի, 2021

Լոս Անջելեսում նոյեմբերի 9-ը հռչակվել է ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր |24news.am|

24news.am: Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև, որով վերահաստատում են Լոս Անջելես քաղաքի աջակցությունը Արցախի Հանրապետության ժողովրդին։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:

Այսպիսով` խորհուրդը նոյեմբերի 9-ը հռչակել է ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր և ժամանակավորապես դադարեցրել Լոս Անջելես-Շուշի բարեկամության ծրագիրը՝ մինչև քաղաքի վերաազատագրումը բռնազավթումից:

Բանաձևում ասվում է նաև, որ խաղաղ բնակչությանն ահաբեկելու համար Ադրբեջանը կիրառել է կասետային ռումբեր և միջազգային իրավունքով արգելված այլ զինատեսակներ, այդ թվում՝ սպիտակ ֆոսֆոր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել