ԱՀԿ-ն գրանցել է Johnson & Johnson-ի պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ |azatutyun.am|
15:13 - 13 մարտի, 2021

ԱՀԿ-ն գրանցել է Johnson & Johnson-ի պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գրանցել է Johnson & Johnson-ի պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ:

Նախօրեին այն գրանցել էր նաև Եվրամիության դեղամիջոցների գործակալությունը, իսկ փետրվարի վերջին էլ` Միացյալ Նահանգները: Ամերիկան արդեն հայտարարել է, որ մինչև այս տարվա կես նախատեսում է ընկերությունից շուրջ 100 միլիոն դեղաչափ ստանալ: Ընդհանուր առմամբ, Johnson & Johnson-ը նախատեսում է մինչև տարեվերջ արտադրությունը հասցնել մեկ միլիարդի:

Ի տարբերություն մինչ օրս գրանցված մյուս պատվաստանյութերի, այս մեկը ներարկվում է մեկ անգամ, և կարող է պահվել սառը ջերմաստիճանում մինչև երեք ամիս, ինչը առավել նպատակահարմար է տեղափոխման և այն առավել աղքատ երկրներին հասցնելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել