Այս վիճակից դուրս գալու համար քննակումներ կան իմ և ՀՀ նախկին 3 նախագահների միջև. Գագիկ Ծառուկյան
 |tert.am|
23:21 - 12 մարտի, 2021

Այս վիճակից դուրս գալու համար քննակումներ կան իմ և ՀՀ նախկին 3 նախագահների միջև. Գագիկ Ծառուկյան |tert.am|

tert.am: Երկիրն այս վիճակից դուրս բերելու համար պետք է քննարկել, հանդիպումներ անցկացնել ու լուծման տարբերակներ գտնել: Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Հարցին, թե այդ լուծման տարբերակների վերաբերյալ Գագիկ Ծառուկյանը քննարկումներ ունենո՞ւմ է ՀՀ երեք նախկին նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ, Գագիկ Ծառուկյանը դրական պատասխան տվեց. «Իհարկե, քաննարկուներ լինում են»:

Ճշտող հարցին՝ այսինքն նա քննարկումներ ունենո՞ւմ է նախկին նախագահների հետ, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Հանդիպում ենք, քննարկում ենք, կարծիքները տարբեր են լինում, սակայն որ կարծիքն ավելի ճիշտ է, դա հիմնավորվում է, ընդունվում է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել